Քննիչի տված ցուցմունքով ինձ մեղադրանք առաջադրեցին

Այս կապակցությամբ փաստաբաններիս հետ ասուլիս կհրավիրենք մոտ օրերս և ՀՔԾ-ի վառ երևակայության ու իրավաբանական ֆուտուրիզմի մասին ամբողջությամբ կիրազեկենք

Քաղաքական հետապնդման քրոնիկոնը

Այսօր ՀՔԾ-ն «ավարտեց» գործի նախաքննությունն ու այն ուղարկեց դատարան:

Այս կապակցությամբ փաստաբաններիս հետ ասուլիս կհրավիրենք մոտ օրերս և ՀՔԾ-ի վառ երևակայության ու իրավաբանական ֆուտուրիզմի մասին ամբողջությամբ կիրազեկենք:

Բայց մինչ այդ ուղղակի հանրայնացնում եմ գործի ամենազավեշտալի դրվագը. ուրեմն ինձ մեղադրանք են առաջադրել «իմ կողմից տրված ցուցմունքի հիման վրա», իսկ թե ի՞նչ նկատի ունի Խաչատրյան Սասունի օֆիսը «իմ կողմից տրված ցուցմունք ասելով» ներկայացնում եմ նկարով:

Ուրեմն ես ոչ միայն հրաժարվել եմ «ցուցմունքից» այլև հստակ գրել եմ, որ այն իմ բառերից չի գրված և քննիչն այն կեղծել է: Հետևաբար քննիչի տված ցուցմունքով ինձ մեղադրանք առաջադրեցին:

Հ.Գ. Ի դեպ այս քր գործով տուժող չկա ուղղակի կա մի մեղադրյալ այն էլ նկարում առկա «ցուցմունքի» հիման վրա: Հարգելի լրագրողներ, այս պահին այս գրառումով սահմանափակվում եմ, այս թեմայով բոլոր հարցերին կպատասխանեմ մամուլի ասուլիսի ընթացքում: