Փաշինյանի «Դորթ ջհարը»

Պահակակետի մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ամուլսարի պահապանները

Դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված երկրորդ պահակակետի մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ամուլսարի պահապանները:

Վարչապետն առաջարկեց բացել ճանապարհները: «Ասել էի չէ՞, որ մինչև 2021թ. նոյեմբեր բացառված է, որ որևէ շահագործում տեղի ունենա, ինչո՞ւ եք մնում էստեղ»,- նշեց Փաշինյանը: «Թաքուն են գալիս»,- արձագանքեցին հավաքվածները:

Վերջիններից մեկի՝ «Ձեր տունը հեռու ա, հեշտ ա խոսելը» դիտարկմանն ի պատասխան, վարչապետն ասաց. «Եթե դուք մտածում եք, որ ես տենց մարդ եմ, էդ ընկալման մարդ եմ, խի՞ եք վաբշե խոսում իմ հետ կամ բարև տալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում։