Զավորոտնյուկի դուստրը պատմել է մոր հիվանդության մասին

Ասել, որ ինձ մոտ սթրես է, նշանակում է նույնիսկ մի փոքր հատված չասել այն ամենի մասին, թե ինչի միջով հիմա անցնում եմ

zavorotnyuk

Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, Instagram սոցիալական ցանցում հրապարակել է նոր գրառում, որում պատմել է իր կյանքի սեւ գծի մասին: Աղջկա մայրն արդեն երկար ժամանակ պայքարում է ծանր հիվանդության դեմ։

zavorotnyuk

«Ասել, որ ինձ մոտ սթրես է, նշանակում է նույնիսկ մի փոքր հատված չասել այն ամենի մասին, թե ինչի միջով հիմա անցնում եմ։  Շատ բանի մասին կարող էի կիսվել ձեզ հետ, սակայն հույս ունեմ հասկանում եք, թե որքան դժվար է դա։ Ես ամեն ինչ պահում եմ շատ խորը, սրտիս մեջ։ Ես սիրում եմ բոլորին եւ խորապես համոզված եմ, որ ձեր աջակցությամբ եւ ընդհանուր աղոթքներով աշխարհի ամենալավ մայրիկը՝ իմ մայրիկը, կվերականգնվի, իսկ մեր տուն կրկին կմտնեն ուրախությունն ու երջանկությունը», — նման գրառում է կատարել Աննա Զավորոտնյուկը:

Գրառման մեկնաբանություններում երկրպագուները աջակցել են Աննային եւ կիսվել  իրենց պատմություններով: Մի հետեւորդ պատմել է, որ իր մայրը չի կարողացել հաղթահարել ուղեղի քաղցկեղը եւ մահացել է։ «Մենք կապացուցենք, որ այդ հիվանդությանը կարելի է հաղթել», — հայտարարել է Անյան:

zavorotnyuk

Նա նաեւ կոչ է արել չհավատալ Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին բամբասանքներին, սուտ տեղեկություններին, որոնք սոցիալական ցանցերում տարածում են:

«Նրանք պատասխան կտան», - առանց կասկածի գրել է Աննան։

Ավելին, նա հայտարարել է, որ հավատարիմ երկրպագուների հետ նամակագրությունը վերականգնման շրջանում շատ է օգնում իր մորը:

Նյութի աղբյուրը՝ news.am