Մը հետ մերժալ ենք Սերժին, հի՜նչ տեսանք, վեր մը հետ էլ մերժենք. Սյունիքում չեն հավատում Փաշինյանին

Այդ խոսքերը դուք չպիտի ասեիք ձեր մասին,  Փաշինյան Նիկոլ, այլ ժողովուրդը, որ ձեզ ընտրել է

Վարչապետի քարոզարշավի գաղափարական ուղղությունն արդեն պարզ է․ Սերժ Սարգսյանն է լինելու «ԱՅՈ»-ի  հիմնական թիրախը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը վարչապետը նույնացնում է ՀՀ վարչապետի պաշտոնի հետ։  Վարչապետն ասում է,  որ ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, նույն կերպ ժողովուրդը պետք է ապրիլի 5-ին ՍԴ նախագահի պաշտոնը  վերցնի Հրայր Թովմասյանից։ Փաշինյանին թվում է, թե թե նման մոտեցումով  ժողովրդի ենթագիտակցության մեջ կառկայծի հեղափոխության նախկին կայծը, կրկին կբոցկլտա  «Մերժիր Սերժին»  կրակը, և ինքը կկարողանա երկրորդ անգամ խարույկի շուրջ տաքանալ։ Բայց մոռանում է, որ «Մերժիր Սերժին» կրակը անմար չի։ Մեկուկես տարի, ինչ նրանք իշխանության մեջ են, պիտի կարողանային իրենց գործով «այդ կրակը պահել» և ոչ թե այսօր Սյունիքում շամփուրն առնել ու փորփրել մոխիրը՝ ես ավելի լավն եմ, քան երկու տարի առաջ։ Այդ խոսքերը դուք չպիտի ասեիք ձեր մասին,  Փաշինյան Նիկոլ, այլ ժողովուրդը, որ ձեզ ընտրել է։

Սյունեցիներից մեկի հետ էի զրուցում, ասում է՝ մը հետ մերժալ ենք Սերժին, հի՜նչ տեսանք, վեր մը հետ էլ մերժենք։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am