Այսօր՝ մարտի 10-ին, Քաջարանում քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև պետական ուղղաթիռով Սյունիք մեկնելու վերաբերյալ խոսակցությունների մասին. «Նրանք, ովքեր չեն նկատել, Մեղրիից այստեղ եկել եմ պետական մեքենայով: Դա արել եմ, որովհետև չեմ կարող չգալ: Որովհետև այդ «Ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն ես վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պաշտպանությունից: Եթե ես նույնիսկ այստեղից փախնեմ, այս ժողովուրդը վազելու է իմ ետևից ու բռնի: Մի անգամ նման դեպք եղել է, ընտանիքով փախել էինք: Տագնապ էր հայտարարվել ու մեզ էին փնտրում: Հասցրեցինք մի քիչ փախնել, բայց ուր պետք է փախնեինք, վերջը չկարողացանք»:
«Ընտրական օրենսգիրքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա օրենքի սահմանափակումները, որի չի կարելի պետական միջոցներն օգտագործել քարոզչության ժամանակ և այլն, չի տարածվում, որովհետև դա պետական պահպանություն է, որից չեմ կարող հրաժարվել»,-ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ ուղղաթիռը ճոխություն չէ, փոխադրամիջոց է. «Ավտոմեքենաներն էլ տրամադրվում են այնպես, որ համապատասխանեն անվտանգության չափանիշներին: Ինչ վերաբերում է ուղղաթիռին, այն պարտադիր թռիչքային ժամեր ունի: Եթե ամիսներով առիթ չի լինում օգտագործել, ուղղաթիռի անձնակազմը պետք է այն դատարակ աշխատեցնի, որպեսզի այն չփչանա»:
Տեսանյութը՝ factor.am-ի
0Comments