«Շնորհակալ եմ բոլորից, ես դեռ երգելու եմ բոլորի ու հատկապես իմ պապիկի համար»։
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի 5–ամյա թոռնուհու՝ երգչուհի Էլինա Վարդանյանի ինստագրամյան էջում նման գրառում է հայտնվել։
Նշենք, որ շոու բիզնեսի աստղերը սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնում Էլինային։
Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանները զինված ներխուժել էին Արամ Վարդանյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող առանձնատներ, և ինչպես փաստաբաններն են պատմում, տունը խուզարկել են գազանաբար։ Այդ ամենը կատարվել է փոքրիկ Էլինայի ներկայությամբ, ինչից հետո աղջիկը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։
«Մեր սիրելի Էլինա, դու շատ տաղանդավոր ես, շարունակիր երգել և ուրախացնել մեզ»,-գրել է Արման Հովհաննիսյանը։
«Քաղցրիկ և տաղանդավոր Էլինա»,– գրել է Արմենչիկը։
«Ձայնն ու տաղանդը քեզ տվել է Աստված, ու որեւէ մեկը քեզ չի կարող լռեցնել»,– գրել է երգիչ Ջոնիկ Կարապետյանը։
Պրոդյուսոր, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը գրել է. «Առողջություն քեզ, պուճուր ջան»:
Դերասան, շոումեն Վաչե Թովմասյանը գրել է. «Առողջություն քեզ, սիրելի փոքրիկ»:
Էլինայի տեսահոլովակով կիսվել ու նրան շուտափույթ ապաքինում են մաղթել շոու բիզնես բազմաթիվ այլ աստղեր։
Նյութի աղբյուրը՝ news.am
0Comments