Երեկ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրու Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:
Հիշեցնենք, որ Մարտի 5-ին, ժամը 14․50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Դատարանը կալանավորել է Գյումրիում ծանոթուհուն և նրա աղջնակին դաժան ծեծի ենթարկած 28-ամյա Դավիթ Պողոսյանին
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ
0Comments