Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության

Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում. նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ»: