Ադրբեջանում կոչ են անում աշխարհի որ ծայրում էլ հանդիպեն հայի, անպայման մորթեն...

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները ժամը մեկ նյութ են դնում շրջանառության մեջ, որն իրենից ներկայացնում է թշնամության քարոզ

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում, կարող եմ ասել, ծայրահեղ կետի է հասել հակահայ տրամադրությունները:

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները ժամը մեկ նյութ են դնում շրջանառության մեջ, որն իրենից ներկայացնում է թշնամության քարոզ:

Ադրբեջանից զինվորի այսօրվա թաղումն եմ նայում, կանայք աշխարհի անեծքն են տալիս հայերին, տղամարդիկ հայ մորթելու, սպանելու խոստումներ տալիս, կոչեր հնչեցնում, ընդ որում դա կատարվում է իրավապահների ներկայությամբ: Ոչ մի հասարակական կազմակերպություն, հետաքննող լրագրող, իրավապաշտպան չի բարձրացնում այն հարցը, թե՞ արդյոք հայի կողմից է սպանվել այդ զինվորը:

Ուղիղ եթերով հեռարձակվող նյութի մեկնաբանություններում կոչ են անում աշխարհի որ ծայրում էլ հանդիպեն հայի, անպայման մորթեն...

Ահա այսօրվա Ադրբեջանը...»։