Անակնկալներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինչպես դուք եք հաճելի անակնկալներ պատրաստում նրանց համար, ովքեր հասկանում ու գնահատում են այդ, այդպես էլ Ես Եմ վարվում

Հիսուս

Մարտի 7

Շատերն են կարծում, որ Ես միայն փորձում, կրթում ու ճկում եմ հոգիներն այնքան, մինչև որ նրանք իրապես համակերպվեն Իմ Կամքին:

Այնուհանդերձ, երբ Ես Իմ աշակերտներին պատվիրեցի վերցնել Խաչը և հետևել Ինձ, միաժամանակ նրանց համար լճեզերքին խնջույք պատրաստեցի. փոքրիկ ու հաճելի մի անակնկալ, որը բնավ էլ անհրաժեշտություն չէր, ինչպես ասենք՝ բազմությանը կերակրելը: Այդպես Ինձ հաճելի էր ուրախության գինի պարգևել հարսանիքի ուրախ սեղանին:

Ինչպես դուք եք հաճելի անակնկալներ պատրաստում նրանց համար, ովքեր հասկանում ու գնահատում են այդ, այդպես էլ Ես Եմ վարվում: Ես էլ եմ սիրում անակնկալներ պատրաստել նրանց համար, ովքեր հասկանում ու ջերմ ուրախությամբ են լցվում այդ բանի համար:

Իմ Հոր համար շատ սիրելի են նրանք, ովքեր կարողանում են տեսնել ոչ միան Իմ արցունքները՝ Արցունքները Փրկչի, այլ նաև ժպիտը՝ ուրախության ժպիտը բարեկամի: