Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կմեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին:

Այս մասին ավելի վաղ գրել էր ռուսական ՏԱՍՍ-ը:

Տոնական միջոցառումներից զատ, Նիկոլ Փաշինյանի ՌԴ-ում աշխատանքային այլ օրակարգ ունենալու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություն չկա:

Ռուսական աղբյուրի համաձայն, մոսկովյան միջոցառումներին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: