Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է մեկնել Եվրոպա

«Դիմել ենք դատարան, ստացել օրեքով սահմանված կարգով թույլտվություն աշխատանքային այցով Եվրոպա մեկնելու համար». պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Դիմել ենք դատարան, ստացել օրեքով սահմանված կարգով թույլտվություն աշխատանքային այցով Եվրոպա մեկնելու համար»,- ասաց նա:

Իսկ թե քանի օրով է երրորդ նախագահին թույլտրվել երկրից դուրս գտնվել, Մակինյանն ասաց, որ իրավասու չէ պատասխանել այդ հարցին:

Ավելի վաղ Live24.am-ը տեղեկացրել է, որ այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն և որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: