Դու խախտեցիր տիեզերքի կանոնները` հավասարում դնելով քո և Աստծո միջև

Բայց մի հարց էլի. էդ ի՞նչ խասյաթ է` դրսում (էն անգամ Իրանում, հիմա` Վրաստանում) խոսել սեփական երկրի լրտեսների, դավաճանների մասին...

Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«-Գիտես, սիրելիս.
-Այդքան հեշտ խոսել դավաճանությունից ու դավաճաններից.
-Կարող են միայն իրենք իրենց ու իրենց Աստծուն լատենտ դավաճանածները.
Հ.Գ.
-Սիրելիս.
-Կարելի է դավաճանել սիրելիին, անգամ հայրենիքին.
-Բայց հավատա` ոչ երբեք Աստծուն.
-Աստված ծաղր չըլլար...
-Դու հատեցիր բոլոր սահմաները.
-Դու խախտեցիր տիեզերքի կանոնները`
-Հավասարում դնելով քո եւ Աստծո միջեւ.
-Քո կադրային քաղաքականությունը համեմատելով Հիսուսի «կադրային» քաղաքականության հետ....
Հ.Գ.
-Գիտակցում ես` ի՞նչ ես արել...
-Լյուցիֆերն ընկավ իր հպարտության պատճառով.
-Իդենտիկ որոնումդ անպատասխան չի մնա տիեզերքում...
-Ցավն ուրիշ տեղ է`
-Այն առնչվելու է բոլորիս.
-Որովհետեւ դու ես երկրի գլուխը...
-Որքաաաաա~ն էլ ցավալի
Հ.Գ.
-Բայց մի հարց էլի.
-Էդ ինչ խասյաթ է` դրսում /էն անգամ Իրանում, հիմա` Վրաստանում/ խոսել
-Սեփական երկրի լրտեսների, դավաճանների մասին...

#Սիրտն_ավելցածից_է_խոսո՞ւմ»: