Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության լուծումը հետաձգվեց

Շարունակվում  է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում  է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։ 

Այսօրվա նիստին դատավորը հրապարակեց չորս ամբաստանյալների ներկայացուցիչների՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության որոշումը։

Ըստ այդմ՝ դատարանը հետաձգեց միջնորոդության լուծումը մինչեւ դրա լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։