Կորոնավիրուսով պայմանավորված Ryanair-ը կրճատում է թռիչքները

Մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում
Ryanair

Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Դրանից բացի մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:

«Ryanair –ը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: