Գրելուց առաջ մտածեք. մենք չենք կարող դա էլ ձեր փոխարեն անել. Խաչատրյանը՝ նախարարին

Մարդիկ վախենում են գործող իշխանության անպատասխանատու, անհեռատես, անգրագետ, հիմար, ազգադավ, հակապետական, հակամարդկային գործունեությունից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կներեք, ծնո՛ղներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ չտանել, եթե շատ եք վախենում վիրուսից»։

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Քանի-որ տիկին Բաթոյանն իր էջից հեռացրել է ստորև ներկայացվող գրառումը, ապա կցում եմ այն և պատասխանում։

Նախ, ուսումնական հաստատություն չհաճախելով, ՀՀ քաղաքացին զրկվում է կրթություն ստանալու իր իրավունքից և հետ է մնում դասերից։ Այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ սովորողի առաջադիմության, հիմնավոր գիտելիքներ ստանալու հանգամանքի վրա, որը շղթայական կերպով կազդի ձևավորվող սերնդի կրթական մակարդակի վրա։

Երկրորդ, ոչ ոք վիրուսից չի վախենում։ Մարդիկ վախենում են գործող իշխանության անպատասխանատու, անհեռատես, անգրագետ, հիմար, ազգադավ, հակապետական, հակամարդկային գործունեությունից։

Հ.Գ. Գրելուց առաջ մտածե՛ք։ Մենք չենք կարող դա էլ ձեր փոխարեն անել։
Հ.Հ.Գ. Մոր սրտին չես խաբի»։