31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին․ սպանություն Արարատի մարզում

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 29-ին, Արարատի մարզում սպանություն է տեղի ունեցել:

Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա Ս.-ն էր, ով՝ նախնական տեղեկություններով, հանկարծամահ էր եղել: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մինչ դատաբժիշկը կզններ դին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ունենում են կասկածներ, որ Սոնա Ս.-ն հանկարծամահ չի եղել և ժամեր անց դատաբժիշկը իրավապահներին հայտնում է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով:

Ժամերի ընթացքում Մասիսի ոստիկաններն ու քննիչնները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ին:

Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ Սոնան Ս.-ն և Գայանե Զ.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ անելու միջոցով սպանել է 75-ամյա կնոջը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։