Ծեծել են Իջևանի ռազմական ոստիկանության պետին

ՊՆ-ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը

Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը. նրան պաշտոնա՞նկ կանեն:

NEWS.am–ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։

Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։

Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ 

News.am-ի տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ-ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։