Պետրոս Ղազարյանի կինը՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել

Անդրեասյանը սոցապփոխնախարարի պաշտոնին է նշանակվել հեղափոխությունից հետո

«Հրապարակ»-ը գրում է

Մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը, հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։

Մեզ հետ զրույցում Անդրեասյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, հարցը լսելուց հետո միայն ասաց դիմել նախարարության մամուլի ծառայությանը:

Անդրեասյանը սոցապփոխնախարարի պաշտոնին է նշանակվել հեղափոխությունից հետո:

Մեր տեղեկություններով նա կտեղափոխվի  կրթության ոլորտ:

Հիշեցնեն նաեւ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը երկու օր առաջ նույնպես աշխատանքից ազատման դիմում է գրել, այս մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջում։