Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին գտնվում է Սոչիում։
Dream World Tour-ի շրջանակում այնտեղ այսօր կկայանա Լիլիթի մենահամերգը։
Երգչուհին մի քանի հրապարակում է արել Սոչիից, որոնցից առաջինում նա նշել է, որ բարձր տրամադրություն ունի:
Վերջին լուսանկարը Լիլիթը մակագրել է․ «Սուրճն արդեն խմված է։ Խալաթիս ու վատ տեսքիս չխաբվեք․ հիմա արդեն սկսում եմ սիրունանալ ձեզ համար»։
Նշենք, որ երգչուհու Dream World Tour-ը մեկնարկել է նախորդ տարի մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգով։
0Comments