Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա

Բայց այսօրվա ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների վարքագիծը (կոլեկտիվ աշխատանքից ազատման դիմում) քաղաքացիական այլ որակ է ձևավորում

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բողոքի ակցիաներ շատ են եղել ու դեռ կլինեն։ Եղել են օրինական, անօրինական բողոքի ցույցեր։ Ցույցեր, որոնք հանգեցրել են իշխանության զավթմանը։

Բայց այսօրվա ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների վարքագիծը (կոլեկտիվ աշխատանքից ազատման դիմում) քաղաքացիական այլ որակ է ձևավորում։

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի։

Բայց, ի հեճուկս Նիկոլի երեկվա ՍԴ դատավորներն ու այսօրվա ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները իրենց վարքագծով ներկայանում են որպես ՀՀ մտածող սրտացավ քաղաքացի, ով կայացած է և կայուն կարծիքի ու մասնագիտության մեջ։

Հ.Գ. Երևի, ըստ Արսեն Թորոսյանի ՁԻԱՀ-ն էլ Կորոնավիրուսի նման շատ վտանգավոր չի և հատուկ միջոցառումների կարիք չկա»։