Շաքարային դիաբետի դեմ լավագույն ժողովրդական դեղամիջոցները

Նման դեղամիջոցները շատ արդյունավետ են, սակայն ի տարբերություն դեղատնային միջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ

Շաքարային դիաբետն էնդոկրին համակարգի հիվանդություն է, որը զարգանում է ինսուլինի մակարդակի նվազման հետևանքով: Հիվանդությունը դրսևորվում է ածխաջրային, ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարմամբ և անուշադրության մատնելու դեպքում կարող է շատ վտանգավոր լինել՝ հանգեցնելով մի շարք վտանգավոր բարդությունների զարգացման և անգամ մահվան:

Շաքարային դիաբետի դեպքում հիվանդներն ստիպված են մշտապես վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը և ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները, սակայն կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն խուսափել շաքարի մակարդակի տատանումներից առանց դեղորայքի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շաքարային դիաբետի դեմ լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնց պատրաստման համար հարկավոր են միայն դեղաբույսեր: Նման դեղամիջոցները շատ արդյունավետ են, սակայն ի տարբերություն դեղատնային միջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական բաղադրիչներից և չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր:

1-ին բաղադրատոմսը.

Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ է 4 ճաշի գդալ հապալասի տերևներ, 4 ճաշի գդալ երկտուն եղինջի տերևներ, 4 ճաշի գդալ մասուրի պտուղներ, 4 ճաշի գդալ վարսակի ծաղիկներ, 3 ճաշի գդալ կռատուկի արմատներ և 2 ճաշի գդալ խատուտիկի արմատներ:

Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, դնել տաք գոլորշու վրա մինչև թուրմն սկսի եռալ, որից հետո թրմել ևս 1-2 ժամ: Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել գոլ վիճակում ուտելուց 20-30 րոպե առաջ մեկ բաժակ: Բուժման կուրսը տևում է 1-2 ամիս, որից հետո հարկավոր է կարճատև դադար անել:

2-րդ բաղադրատոմսը.

1 ճաշի գդալ կռատուկի մանրացրած արմատներին ավելացնել 1 բաժակ սառը ջուր, 3-4 ժամ թրմել, այնուհետև 10-15 րոպե դնել տաք գոլորշու վրա և մի փոքր տաքացնել: Պատրաստի թուրմը քամել և ընդունել օրական 4-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:

3-րդ բաղադրատոմսը.

Խառնել մեկական ճաշի գդալ կռատուկի արմատները, հապալասի տերևներն ու կանաչ ոլոռը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ տաք ջուր և 10-15 րոպե դնել տաք գոլորշու վրա, որից հետո քամել: Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ 0,4 բաժակ:

4-րդ բաղադրատոմսը.

Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ է խառնել 3 ճաշի գդալ հապալասի տերևները, 2 ճաշի գդալ երկտուն եղինջի տերևները, 1 ճաշի գդալ կտավատի սերմերն ու 1 ճաշի գդալ խատուտիկի արմատները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ տաք ջուր, դնել տաք գոլորշու վրա և տաքացնել 10-15 րոպե, որից հետո թողնել թուրմը սառչի և քամել: Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ 0,5 բաժակ:

5-րդ բաղադրատոմսը.

Խառնել 4 ճաշի գդալ կռատուկի արմատները, 4 ճաշի գդալ հապալասի տերևները, 2 ճաշի գդալ ճնճղապաշարը, 1 ճաշի գդալ արնակարմիր ալոճենու պտուղները, 1 ճաշի գդալ դեղատու բերենիկեն և 1 թեյի գդալ շնդեղ հրաշալի բույսի ծաղիկներն ու տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ տաք ջուր, դնել տաք գոլորշու վրա և տաքացնել 5-7 րոպե: Թրմել խառնուրդը ևս 5-6 ժամ, այնուհետև քամել և ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց 30-40 րոպե առաջ 0,3 բաժակ:

Նյութի աղբյուրը՝ tert.am և med2.ru