Նիկոլից թաքուն շնորհավորում են Վանեցյանին

Իշխանության ներկայացուցիչներից Վանեցյանն այսօր հարյուրավոր շնորհավորանքներ է ստացել, բայց գաղտնի կապի միջոցներով՝ վոթսապ, վայբեր, սիգնալ, տելեգրամ կապերով

Այսօր հրապարակվեց բարի լուրը, որ Արթուր Վանեցյանը երրորդ զավակն է ունեցել՝ հասուն տղաներից հետո, ծնվել է դուստր։ Շատերն ուրախացան՝ հայ մանկիկ է ծնվել, շնորհավորեցին, բարեմաղթանքներ հղեցին։

Բայց քանի որ իշխանական շրջանակների համար Արթուր Վանեցյանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարված եւ նրա հետ շփումը Նիկոլ Փաշինյանին դավաճանելուն համազոր քայլ է դիտվում, մարդիկ վախենում են ուղիղ՝ իրենց հեռախոսներից զանգել եւ շնորհավորել աղջկա ծնունդը։ Մանավանդ գիտեն, որ բոլորի հեռախոսները գաղտնալսվում են։ 

hraparak.am-ը հայտնում է, որ անգամ այս տոտալ վախի պայմաններում, իշխանության ներկայացուցիչներից Վանեցյանն այսօր հարյուրավոր շնորհավորանքներ է ստացել, բայց գաղտնի կապի միջոցներով՝ վոթսապ, վայբեր, սիգնալ, տելեգրամ կապերով։