Դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր. մի արեք, տղերք, այդպես

Միանգամից ասեմ, որ ստեղծագործական միտքն ու կրեատիվը ԴԶԵՑ. շնորհավորում եմ այս գաղափարի հեղինակին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր իր էջում տեղադրել էր ԱՅՈ-ի քարոզչական բուկլետը, որն ունի ՀՀ քաղաքացու անձնագրի տեսքը և որի մեջ սահմանի հատման կնիքի փոխարեն գրված են այս իշխանությունների ձեռքբերումները: Միանգամից ասեմ, որ ստեղծագործական միտքն ու կրեատիվը ԴԶԵՑ: Շնորհավորում եմ այս գաղափարի հեղինակին:
Իսկ հիմա մի փոքր քննադատություն
Անցած իշխանությունների օրոք արժեզրկվեցին «հայրենասիրություն», «էլիտա», «քաղաքական գործիչ» և էլի մի քանի բառեր և արտահայտություններ:

Տղերք, դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր և արտահայտություններ: Մի արեք, տղերք, այդպես»: