«Թու, թու, թու...». Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը

Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսին ու հրապարակել է՝ այն կանոնները, որոնց պետք է հետևել՝ վարակի տարածումը կանխելու համար։

«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:)

Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը: Նշվում է, որ վարակվածներից 7952-ի վիճակը ծանր է: 

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել նաև հարևան Իրանում և Վրաստանում։