Բոլորով կտրելո՞ւ են իրենց ձեռքերը

Իհարկե, մենք չենք կտրելու մեր ձեռքերը. «Իմ քայլի» պատգամավոր
հանրաքվե

«Հրապարակը» գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ անգամ մեկ կեղծիքի դեպքում կկտրի իր ձեռքը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանին։

«Պարոն Փաշինյանի այդ մտքին վերաբերվում եմ շատ լուրջ, նման տրամադրություններ ունենք նաեւ մենք»: Բոլորով կտրելո՞ւ եք ձեր ձեռքերը։

«Իհարկե, մենք չենք կտրելու մեր ձեռքերը, փոխաբերական իմաստվ հնչած միտքն ավելի կոնտրաստի բերելու համար էր արված։ Այո, արվել է արտահայտություն, եւ մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որ լինի ժողովրդական-ժողովրդավարական արդար հանրաքվե»:

Պոպուլիզմ չկա՞ այդ հայտարարության մեջ։ «Պոպուլիզմի նշույլ իսկ չկա»: Բա կեղծիք չէ՞, որ հենց առաջին օրով «Այո»-ի լոգոն տարած-հետ բերած էր։ «Լոգոյի հետ կապված` որեւէ բովանդակային խնդիր չեմ տեսնում, դիզայնի խնդիր` գուցեեւ, սակայն մի մոռացեք, որ ամեն լավ նորը լավ մոռացված հինն է»»: