Գևորգ Պետրոսյանը կնստի՞. ի՞նչ նախագիծ է ուղարկել կառավարությունը

Նախագիծը երեկ արագությամբ քննարկվել և հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից
Գևորգ Պետրոսյան Նիկոլ Փաշինյան դուխով

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կառավարությունն ԱԺ  է ուղարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որտեղ ամրագրված է նաեւ հետեւյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։

Քաղաքական հայացքների մասին շատ է գրվել, մեր աղբյուրն ասում է․ «Ուշադրություն դարձրեք «սոցիալական» խումբ եզրույթին, դրա տակ կարող են տարբեր, այդ թվում եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, տրանսգենդերներ լինել։ Օրինագիծն ընդունելու դեպքում, դիցուք, ասենք, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը երբեմն այդ «առնչությամբ» հայտարարություններով է հանդես գալիս, կարող է դատապարտվել 1 տարով»:

Նախագիծը երեկ արագությամբ քննարկվել եւ հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Բանն այն է, որ «այդ պահանջը ԵՄ ճանապարհային քարտեզի բաղկացուցիչներից է, ԵՄ առաջարկած պայմաններից մեկն է»: ԱԺ օրակարգ է մտնելու ոչ միայն այս, այլեւ ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող վիճահարույց նախագիծը, որը ներկայացրել է Ռուստամ Բադասյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: