Վաղ կենսաթոշակի անցնելու համար ՍԴ դատավորներից ոչ մեկը չի դիմել. Ռուստամ Բադասյան

Այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը

ՍԴ դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։ Այս մասին news.am-ին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը:

Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչեւ փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: