Մահացած քաղաքացին ոչ թե Իրանի, այլ ՀՀ քաղաքացի է. 90 տոկոսով բացառվում է կորոնավիրուսը

Թեստի պատասխանը կլինի մի քանի ժամից

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, ՀՀ քաղաքացի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ տնօրենը։

«Մահացածը ՀՀ քաղաքացի է, մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը», - ասել է նա՝ նշելով, թե չգիտի՝ ինչո՞ւ են նշում, որ մահացածն Իրանի քաղաքացի է:

Տնօրենի խոսքով ՝ կորոնավիրուսի հանգամանքը հաստատված չէ: «Թեստ ենք կատարել, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս: Թեստի պատասխանը կլինի մի քանի ժամից»,-ասաց ԲԿ-ի տնօրենը՝ նշելով նաև, որ մահացածի տարիքի մասին տեղեկություն հաղորդել չի կարող:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկության՝ մահացած անձը Իրանի 56-ամյա քաղաքացի էր: