ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան․ ԱԱԾ-ն զբաղվում է

ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ տեսանյութով արդեն զբաղվում են և մանրամասների մասին կհայտնեն

«Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո։

Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել։

Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրինա Դանիելյանը, կից հրապարակելով համապատասխան տեսանյութ, որում ադրբեջանցին Երևանը անվանում է «պատմական ադրբեջանական քաղաք»։

Տեսանյութի հերոսը ըստ ամենայնի Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է։ Ընթացքում նա ծաղրում է Հայաստանի հատուկ ծառայություններին, որոնք չեն կարողացել կասեցնել իր մուտքը Հայաստան։

Politik.am-ը խնդրի կապակցությամբ զրուցեց ԱԱԾ մամուլի ծառայության ներկայացուցչի հետ։ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ տեսանյութով արդեն զբաղվում են և մանրամասների մասին կտեղեկացնեն։

Նյութի աղբյուրը՝ politik.am