Սերժ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին

Քիչ առաջ դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 26-ին ժամը՝ 15։00-ին։

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էր միայն նախկին գյուղնախարար, գործով ամբաստանյալ Սերգո Կարապետյանը։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։