Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե

Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված 205 մլն 560 հազար դրամ գումարին:

Նա մասնավորապես նշել է, որ Հանրաքվեի մասին օրենքը սահմանում է, որ Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը և որ սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են բյուջե:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ

Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը

1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը)

3. … սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:»

Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե»: