Ակտիվ քարոզչությունը կմեկնարկի մարտի 2-ին. Սուրեն Պապիկյան

«Այո»-ի շտաբի պետն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց իրենց անելիքները հանրաքվեին ընդառաջ

«Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց իրենց անելիքները հանրաքվեին ընդառաջ։ Նա նախ նշեց, որ երեկ իրենց հայտարարած մրցույթում որոշվել է «Այո»-ի լոգոն, հաղթել է երեք տարբերակ, որոնցից մեկը իրենք կօգտագործեն, իսկ մյուս երկուսը հանրության սեփականությունն է, իրենք դա կհրապարակեն, և ով ցանկանա, կարող է օգտագործել։

Ապա ասաց, որ իրենց կողմից ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից։ Ինքը դրա համար կվերցնի արձակուրդ։ «Ես այժմ գտնվում եմ արձակուրդում, հաջորդ շաբաթվա մեջ, որպեսզի չտուժի նաև նախարարության աշխատանքը, ես այց ունեմ Վրաստան, կվերադառնամ աշխատանքի, ապա նորից կգնամ արձակուրդ»,-ասաց Պապիկյանը։

Նույն կերպ կվարվի նաև վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։