Հերքում է՝ քավորը չէ. Ավինյանը Թորոսյանի հետ սելֆի է հրապարակել

Փոխվարչապետը քիչ առաջ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյից է լուսանկար հրապարակել, փորձելով ապացուցել, որ որևէ պաշտոնանկության հարց չկա և ինքն էլ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության քավորը չէ ամենևին

Մամուլում այսօր հրապարակում էր հայտնվել, որում նշվում էր, որ իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը, իսկ օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է:

Տիգրան Ավինյանի արձագանքը շատ չուշացավ: Նախ մամուլի հրապարակումն է տեղադրել սոցցանցի իր էջում «օպերացիա «Քավոր»» մակագրությամբ:

Իսկ քիչ առաջ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյից է լուսանկար հրապարակել, փորձելով ապացուցել, որ որևէ պաշտոնանկության հարց չկա և ինքն էլ Արսեն Թորոսյանի պաշտոնանկության քավորը չէ ամենևին: