Նիկոլենք շարունակում են գործել «նախկին իշխանություններին ընդդիմություն» ռեժիմով

Տպավորություն է, որ, օրինակ, եթե «հակահեղափոխականները» սկսեն ծխելու դեմ քարոզել, ապա իշխանությունները միանգամից անցնելու են ծխելու ջատագովների շարքերը

Նշել եմ բազմիցս, որ նիկոլենք իշխանություն դառնալուց հետո էլ շարունակում են գործել «նախկին իշխանություններին ընդդիմություն» ռեժիմով։

Կորոնավիրուսի և Իրանի հետ սահմանը փակելու շուրջ թեժ լեզվակռիվներն էլ են դա ապացուցում։ Նիկոլենց առաջին իմպուլսը հակառակվելն էր՝ չնայած սթափ դատողությունը թելադրում էր Իրանի հետ անցուդարձի սահմանափակում։

Տպավորություն է, որ, օրինակ, եթե «հակահեղափոխականները» սկսեն ծխելու դեմ քարոզել, ապա իշխանությունները միանգամից անցնելու են ծխելու ջատագովների շարքերը։ Նույնիսկ «անծուխ» Արսեն Թորոսյանը... Զուտ «սևերին» ինադու։

#հորքուրիԳանդիկներ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից