Փաշինյանի թիմը մինչ այսօր դերասան Հովոյին «Պողո՞ս» է համարում

Հովոն հասկացել է, որ նախկինում իրեն խաբել են և ոչ միայն իրեն

Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը զարմացած իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հրավեր: Այսօր՝ փետրվարի 25-ին կայանալիք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին մասնակցելու համար ստացած հրավարատոմսից։  Այդ հրավիրատոմսում նշված էր, որ «...հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին...»:

Դժվար է ասել, թե ինչու է Հովոն ստանալով այս հրավերը զարմացել կամ զարմացե՞լ էր արդյոք նա այդ հանգամանքից, թե՞ ոչ:

Սակայն այս հրավերքը ցույց է տալիս, որ Փաշինյանի թիմը մինչ այսօր դերասան Հովոյին համարում է «Պողոս»: Իհարկե Հովոն վիրավորված է, որ իրեն պատգամավոր չդարձրին կամ գոնե մի ինչ- որ պաշտոն չտվեցին: Սակայն մյուս կողմից նա վախենում է հրապարակավ ցույց տալ իր նեղվածությունն այդ առիթով, որպեսզի նրան չմեղադրեն աթոռասիրության մեջ: Մյուս կողմից, ինչո՞վ է նա պակաս ասենք ներկայիս Երևանի քաղաքապետ «կարգին» Հայկոից կամ տարբեր ճամբարներ փոխած նույն «իմքայլական» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանից կամ նույն Լուլույից, ով ընդամենը մինչ «Նոր Հայաստանի» գալը օլիգարխների մոտ հաղորդավարուհի էր աշխատում:

Սակայն պարզվում է, որ նա նրանցից ավելի պակաս է և նույնիսկ Փաշինյանին պարբերաբար քծնելը  նրան չօգնեց մի ինչ- որ բան «պոկել» ի տարբերություն վերը նշվածներից:

Եվ այս ամենից հետո Փաշինյանի կուսակցությունը Հովոյին հրավիրում է հանգանակություն կատարել գալիք հանրաքվեի համար:

Փաստորեն Փաշինյանի թիմում Հովոյին համարում են «անհույս Պողոս», որից միայն հանգանակություններ պիտի պոկել:

Սակայն, հավանաբար, Հովոյին զարմացրել է նաև մեկ այլ հանգամանք: Նա տեսնում է, թե ինչ ռեսուրսների է տիրապետում Նիկոլ Փաշինյանը և միաժամանակ ձևականորեն հանգանակման երեկոներ է կազմակերպու, որպեսզի «պողոսներին» ցույց տա, որ հանրահավաքի գումարները հավաքագրվում են բացառապես այդ միջոցառումներից: Եվ այս ամենից հետո  Հովոն սկսել է կասկածել, որ նախկինում էլ, երբ Փաշինյանը կազմակերպում էր նման միջոցառումները նույնպես ձևական բնույթ է ունեցել: Քանզի, ամենայն հավանականությամբ,  Փաշինյանն իրական ռեսուրսները ստացել է ոչ այդ հանգանակություններից: Եվ հենց այստեղ է, որ Հովոն հասկացել է, որ նախկինում իրեն խաբել են և ոչ միայն իրեն: Սակայն դժվար է ասել, թե Հովոն այդ հանգամանքի՞ց է մանթրաժ, թե նրանից, որ «Նոր» կոչված Հայաստանում նա այդպես էլ «տեղ չունեցավ»:

Նման մարդկանց պատկերացումները հաշվի առնելով կարելի է եզրակացնել, որ նա մանթրաժ է հենց այդ վերջին հանգամանքից:

Սա է իրականությունը:

Հրավեր

Աղբյուրը՝ Zham.am