Ու՞մ է Ալեն Սիմոնյանը հրավիրել այսօրվա դրամահավաքին

Սիմոնյանը նշեց, որ օրենքը թույալտրում է 100 միլիոն դրամ հավաքագրել

Անձամբ ես 3-4 հոգու եմ հրավիրել, նրանց մեջ գործարարներ չկան: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքի մասին:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, որ ՔՊ անդամներին կոնկրետ թիվ է հանձնարարվել, որպեսզի ապահովեն դրամահավաքի ժամանակ, Սիմոնյանը նշել է՝ օրենքը թույալտրում է, որ 100 միլիոն դրամ հավաքագրվի. «Մենք հրավիրել ենք մարդկանց՝ հույս ունենալով, որ այդ գումարը կհավաքվի: Ես հրավիրել եմ 4 մարդու, որևիցե մեկի հետ չեմ խոսել այն մասին, թե որքան գումար պետք է տրամադրել: Ես նմանատիպ խոսակցության ներկա չեմ եղել:

Ես հրավիրել եմ իմ ընկերներից մեկին՝ Լևոնին, ով աշխատում է տեխնիկայի խանութում, նրա եղբորը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան: Որևիցե անուն չկա, որը կարող է հետաքրքել»: