Աշխատողներս տեսան, որ գալիս եմ հետս եկան. Դերժավայի Արկադը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին

Չի եղել պարտադրանք... Ես որ մի տեղ եմ գնում, իմ հետ գալիս են. հարգանք ունենք, պատիվ ունենք. գործարար

Սերժ Սարգսյանի աջակիցների թվում էր այսօր նաև Արկադի Համբարձումյան՝ (Դերժավայի Արկադ):

Լրագրողների հարցին՝ լուրեր կան, որ Դուք պարտադրել եք ձեր աշխատակիցներին մասնակցել այսօրվա ակցիային, վերջինս նշել է, որ աշխատողները տեսել են գալիս է, իրենք էլ են միացել:

«Չի եղել պարտադրանք... Ես որ մի տեղ եմ գնում, իմ հետ գալիս են. հարգանք ունենք, պատիվ ունենք:

Աշխատողներս տեսան, որ գալիս եմ հետս եկան»,- ասել է նա: