էդ շնաբարո դուրսպրծուկը համաձայնության է եկել այլ մանր շնաբարո դուրսպրծուկների հետ. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նայում ենք սուտը որտեղից է ծնվել, այստեղ մեր վարչապետի խոսքերը պետք է օգտագործեմ, որ ուրիշ բառեր չասեմ, դա հիմա թույլատրելի տերմինալոգիա է

«Ընկերս զանգեց, ասում է ես հիմա տաքսու մեջ եմ ու վարորդը ասում է, որ էն ձեր լոռեցին իրեն լավ չի պահել, ասում է՝ «էնա գնացել ա Քոչարյանի համար ստորագրել ա, որ բաց թողնեն»: Ես նման բան չեմ ստորագրել, նման բան գոյություն չունի, բայց մեր մասին ստերը շարունակում են տարածել»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով մեկ շաբաթ առաջ հրապարակված այն նյութին, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որով Ռոբերտ Քոչարյանին պետք է ազատ արձակեն։ 

«Ես մտածեցի, որ անիմաստ էջ է, ուղղակի իմ էջում հերքեցի լուրը, բայց ընկերս զանգեց, ասում է ես հիմա տաքսու մեջ եմ ու վարորդը ասում է, որ էն ձեր լոռեցին իրեն լավ չի պահել, ասում է՝ «էնա գնացել ա Քոչարյանի համար ստորագրել ա, որ բաց թողնեն»։ 

Նայում ենք սուտը որտեղից է ծնվել, այստեղ մեր վարչապետի խոսքերը պետք է օգտագործեմ, որ ուրիշ բառեր չասեմ, դա հիմա թույլատրելի տերմինալոգիա է։ Ուրեմն մի հատ շնաբարո դուրսպրծուկ նպատակ ունենալով մեր լավատեսությունը ուղղակի քաշելու տանելու և մարդկանց լավատեսությունը մեր նկատմամբ ոչնչացնելու իր ֆեյսբուքյան պատի վրա գրում է այդ նյութը, հետո ինչ որ հեհե.էյէմ կամ հահահա.էյէմ, ինչ որ անկապ կայքեր, որոնք որ որևէ արժեք չեն ներկայացնում, էդ նյութը տեղադրում են, անգամ յութուբի տեսանյութ են պատրաստում։ Հետո էդ շնաբարո դուսպրծուկը, ով բնականաբար նախնական համաձայնության է եկել մի շարք այլ գլխավոր և մանր շնաբարո դուսպրծուկների հետ նման բաներ տարածելու իմաստով, ջնջում է իր պատից այդ նյութը»,- ասաց Մարուքյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում