Ֆրանսիայում բուժվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները

Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր չկան. վիրուսն այլևս չի տարածվում

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Ֆրանսիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել է վարակման 12 դեպք, հիվադացածներից մեկը մահացել է:

«Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր այլեւս չկան … վիրուսն այլեւս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, բուժվել է: Նա այլեւս վարակիչ չէ, ուստիեւ կարողացել է վերադառնալ տուն»,- ասել է Վերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: