Անցյալին թույլ մի տվեք որոշել Ձեր ապագան

Անհաջողությունների համար առաջին հերթին հենց դուք եք մեղավոր, քանի որ եթե ուզում եք փոխվել, միակ մարդը, ով դա կարող է անել, հենց դուք եք

ա

1. Անցյալին թույլ չտալ որոշել իմ ապագան

Ձեր անցյալի խնդիրները, անհաջողությունները, թուլությունները, ափսոսանքներն ու սխալները կարող են ձեզ շատ բան սովորեցնել, եթե պատրաստ եք սովորել, եւ դաժանորեն պատժել, եթե պատրաստ չեք դա անել: Եվ եթե ափսոսում եք անցյալում կայացրած մի շարք որոշումների համար, բավական է կրծեք ինքներդ ձեզ: Այդ ժամանակ եւ այդտեղ դուք կայացրել եք, ինչպես ձեզ թվում էր, լավագույն որոշումը՝ հիմնվելով այդ պահին ձեր ունեցած փորձի վրա: Ավելի երիտասարդ եք եղել, հիմա, կուտակած փորձի եւ իմաստնության շնորհիվ, այլ կերպ կվարվեիք: Ժամանակն ու ձեռք բերած փորձն անձնական աճի լավագույն ուղին են, որոնք մեզ օգնում են ավելի լավ որոշումներ կայացնել:

2. Սեփական կյանքիս տերը լինելերբեք չհրաժարվել դրա համարպատասխանատվությունից

«Բարի կամեցողներն» ասել են, որ ձեր անհաջողությունների համար պետք է մեղադրեք ձեր ծնողներին, ուսուցիչներին, կրթական համակարգին, կառավարությանը եւ այլն, բայց ոչ երբեք ինքներդ ձե՞զ: Այլեւս այդպես մի արեք: Անհաջողությունների համար առաջին հերթին հենց դուք եք մեղավոր, քանի որ եթե ուզում եք փոխվել, միակը մարդը, որը դա կարող է անել, հենց դուք եք: Ձեր կյանքը ձեր պատասխանատվությունն է: Դրա տերը դարձեք:

ա

3. Ապրել այնպեսինչպես իմ սիրտն է հուշումայլ ոչ այնպեսինչպես ուրիշներն ենուզում

Ինքներդ ձեզ թույլ տվեք գնալ այն ճանապարհով, որը կարող է ձեզ երջանկացնել: Եվ հասկացեք, որ նրանցից շատերը, որոնք ձեզ հետ հավասար ընթանում են, կհրաժարվեն ձեզ հետ նույն ուղիով ընթանալ. նրանց պարզապես դուր չի գա, որ ինքնուրույն որոշումներ եք կայացնում, եւ սրա հետ ոչինչ չեք կարող անել: Երբեմն սեփական երջանկությանը հասնելու ձեր ցանկությունը կարող է հակասել ինչ-որ մեկի աշխարհընկալմանը:

4. Ազատվել մարդկանց հետ հարաբերություններիցորոնք ոչնչի չեն հանգեցնում

Մարդկանց մեծ մասը ձեր կյանք են մտնում, որպեսզի ձեզ ինչ-որ բան սովորեցնեն: Նրանք գալիս են, գնում, բայց ինչ-որ բան թողնում են իրենց հետեւից: Ոչ բոլոր հարաբերություններն են հավերժ, բայց դրանց թողած դասերը ձեզ հետ են մնում: Երբեմն հասկանում եք, որ հսկայական ժամանակ եք անցկացրել մարդու հետ, որն այլեւս ձեր կողքին չէ, եւ տարօրինակ զգացողություն եք ունենում, բայց... կյանքն այդպիսին է: Եվ հիմա դուք հենց այնտեղ եք, որտեղ պետք է լինեք:

ա

5. Երբեք որեւէ իրավիճակի թույլ չտալ ընդմիշտ խլել իմ ժպիտը

Նույնիսկ ձեր կյանքի ամենասեւ օրը փորձեք հիշել, որ դուք՝ դուք եք: Փորձեք այն հիշել բաների մասին, որոնք իսկապես փոխել են ձեր կյանքը: Իսկ հետո հիշեք, թե որքան հեռուն եք հասել եւ ժպտացեք: Աշխարհում ավելի ուժեղ եւ հիասքանչ այլ բան չկա, քան արցունքների միջից բացվող ժպիտն է: Երջանիկ պահերին ժպտալ կարող են բոլորը, բայց պետք է կարողանալ ժպտալ այն ժամանակ, երբ ուզում ես լաց լինել. դրանում է իսկական ուժն ու հանգստությունը: Հիշեք, ամեն ինչ լավ է լինելու:

ա

Աղբյուրը՝ news.am և Liza.ua