Սորոսը և կորոնավիրուսը

Ի՞նչ է կատարվում Չինաստանում

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է․

«2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին, որ Ուհան  քաղաքում  գրանցվել է կորոնավիրուսի 41 դեպք։

Ուհան քաղաքում է տեղակայված WuXi AppTec բիոլոգիական լաբորատորիան, որը զբաղվում է դեղագործական ուսումնասիրություններով, քիմիայի և բիոլոգիայի ոլորտում հետազոտություններով, համագործակցում է  աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ, մշակում և մատակարարում է քիմիական արտադրանք, նորարարական մեթոդներ և այլն։

Այս լաբորատորիայի հետ կապ է ունեցել նաև օլիգարխ Ջորջ Սորոսը՝ 2007 թվականին  գնել է WuXi AppTec-ի բաժնեմասեր, սակայն մեկ տարի անց վաճառել դրանք։

Այս վաճառքից հետո WuXi AppTec-ը  համագործակցության պայմանագիր է կնքել նաև Սորոսին պատկանող Pfayzer դեղագործական  ընկերության հետ, որը  նույնպես բիոլոգիական լաբորատորիներ ունի Չինաստանում , զբաղվում է դեղերի, պատվաստանյութերի արտադրությամբ։

WuXi AppTec-ը  համագործակցում է աշխարհի մի շարք  խոշոր դեղագործական կազմակերպությունների հետ՝ մատակարարում է քիմիական հումք, սարքավորումներ, ուսումնասիրություններ է կատարում և այլն։  Շատ սերտ և երկարատև համագործակցություն ունի Merck-ի  հետ։

https://www.merckmillipore.com/INTL/en/20170213_185530

https://www.biospace.com/article/wuxi-pharmatech-co-ltd-announces-expanded-agreement-with-merck-and-co-inc-

https://wxpress.wuxiapptec.com/wuxi-receives-merck-awards-for-achieving-team-milestones/

https://www.outsourcing-pharma.com/Article/2007/03/21/Merck-awards-China-s-WuXi-PharmaTech

2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված Չինաստանի կառավարությունն արգելեց հումքի արտահանումը որոշ ժամանակով՝ մասնավորապես Ուհանի տարածքից, ինչը խնդիրներ է առաջացրելհիմնականում Հնդկաստանի դեղագործական կազմակերպությունների համար։

Աշխարհի խոշորագույն  դեղագործական կազմակերպություններն ՝ այդ թվում  Pfayzer և Merck-ը, որոնք Չինաստանից հումք են գնում և այնտեղ ունեն դեղագործական գործարաններ, հայտարարեցին, որ մատակարարումների ուշացումներն իրենց համար խնդիր չի առաջացնում, քանի որ վնասները նվազագույնի հասցնող պահեստավորման քաղաքականություն ունեն մշակած։

Կան դեղագործական ընկերություններ էլ, որոնց ձեռնտու է մատակարարումների ուշացումները և դադարեցումը՝ Teva(Սորոսը բաժնետեր է 2015-ից ) , Amneal Pharmaceuticals և Mylan ընկերություններին։

Չինաստանը հանդիսանում է անտիբիոտիկների և վիտամինների API-ի խոշոր մատակարար,  ուստի առաջարկի կրճատմամբ պայմանավորված արդեն իսկ API-ի գները բարձրացել են Հնդկաստանում։ API –ի գների բարձրացումը ձեռնտու է վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք նույնպես զբաղվում են API –ի արտադրությամբ։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ WuXi AppTec –ը կորոնավիրուստի տարածումից հետո վնասներ կրեց, դա կարող էր այդպես լիներ, եթե չլիներ  3 միլիարդ դոլարի չափով պայմանագիրը պատվաստանյութեր արտադրող  աշխարհի խոշորագույն դեղագործական կազմակերպություններից մեկի հետ։

Նախ՝ 2020-ի հունվարի 29-ին  WuXi AppTec-ը հայտարարեց, որ օգտագործելով իր տեխնոլոգիական հարթակները  հակամարմիններ կմշակի կորոնավիրուսի չեզոքացման համար։ Նշվում է, որ այդ հակամարմինները կարտադրվեն 2 ամսվա ընթացքում, իսկ մեծածավալ արտադրությունը կսկսվի փորձարկումներից հետո, հստակ ժամկետ չի նշվում։

Ապա՝   2020 թվականի փետրվարի 18-ին WuXi AppTec-ի հայտարարեց 20 տարի ժամկետով  պատվաստանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքելու մասին, ըստ որի WuXi AppTec-ը ստեղծելու է մասնագիտացված կենտրոն և կառուցելու է պատվաստանյութերի գործարան Իռլանդիայում (future factory)։ Պատվաստանյութի արտադրությունը նախատեսվում է սկսել 2021 թվականին, նշված չէ, թե կոնկրետ ինչ պատվաստանյութի մասին է խոսքը։ WuXi AppTec –ը  նաև չի հրապարակել կազմակերպության անունը, որի հետ պայմանագիր է կնքել։

Աշխարհում պատվաստանյութերի արտադրության մեջ առաջատար կազմակերպություններն են Sanofi-ն, Pfyzer-ը,  և Merck-ը, որոնց 3-ի հետ էլ WuXi AppTec-ն ունի երկարամյա համագործակցության փորձ։ Sanofi-ն հայտարարել է, որ ներգրավված չէ այս գործարքում, Pfyzer-ը չի պատասխանել հարցմանն,  իսկ  Merck ընկերությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։

Ի դեպ, Merck ընկերությունը լիցենզիա ունի մի շարք պատվաստանյութերի արտադրության համար՝ այդ թվում Գարդասիլ, Էրվեբո (Էբոլա վիրուս)։  2019-ի վերջին Էրվեբո  պատվաստանյութը հաստատվեց ԱՄՆ-ում և Եվրոպայում, 2020-ի փետրվարին էլ գրանցվեց  4 աֆրիկյան երկրներում։

Տարօրինակ զուգատիպությամբ, Pfayzer և Merck ընկերությունների, որոնցից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի տարածումից անմիջապես հետո  3 միլիարդ դոլարի չափով պատվաստանյութի արտադրության պայմանագիր է կնքել WuXi AppTec-ի հետ, որը տեղակայված է այն նույն վայրում, որտեղից տարածվել է կորոնավիրուսը,  խոշոր բաժնետեր է նաև Ջորջ Սորոսին պատկանող SPDR S&P ընկերությունը»։