Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին

Պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, սակայն դեռևս նախնական փուլում է և անհրաժեշտ են որոշակի փորձարկումներ
կորոնավիրուս

Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին այսօր Ռուսաստանում հայտարարել է Չինաստանի դեսպան Ժան Հանհուին:

Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այն դեռ նախնական փուլում է և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ: