Հանրաքվեի մասին երգը պատրաստ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգը հասանելի է Հայկ Ստվերի յութուբյան ալիքում
Live24.am-ը ներկայացնում է

Երգիչ Հայկ Ստվերի երգը՝ գրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա պատրաստ է։ Երգը հասանելի է երգչի յութուբյան ալիքում։

Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ վարչապետից երգ գրելու առաջարկ է ստացել։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել ֆեյսբուքյան իր էջում։

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝

Իր վաղվա օրվան ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում,

Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,

Երկար տարիներ դավերով բազում,

Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

Այո եմ ասում Նոր Հայաստանին,

Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:

Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,

Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո,

Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,

Իր ապագային ժպիտով նայող,

Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»: