Թխվածքաբլիթներ՝ «Սուրճը՝ կաթով». ձեզ դուր կգա

Համեղ բաղադրատոմս
սուրճ

կա

Բաղադրիչներ

1. Ալյուր – 300 գ

2. Ձու – 2 հատ

3. Կարագ – 100 գ

4. Շաքարավազ – 150 գ

5. Լուծվող սուրճ – 3 թ/գ

6. Կաթ – 50 մլ

7. Փխրեցուցիչ – 2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Կաթը տաքացնել, ավելացնել սուրճը, խառնել: Կարագը և շաքարավազը խառնել, ավելացնել ձվերը, կրկին խառնել: Լցնել կաթով սուրճը, խառնել:

2. Զանգվածին ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, շատ պինդ խմոր հունցել:

3. Տապակը պատել յուղով կամ յուղաթղթով: Խմորից գնդեր ձևավորել և շարել տապակին:

4. Թխել 10-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի աղբյուրը՝ 168.am