«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին հայ-իրանական սահմանը փակելու խոսակցություններին: Նա մասնավորապես նշել է, որ սահմանի փակումը անպատասխանատու մոտեցում է և չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով:
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Վերջ տվեք նման անթույլատրելի հայտարարություններին:
Դրա փոխարեն, մատերի վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը իհարկե 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան ետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները:
Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու:»
0Comments