Ինչու՞ են շներն ագրեսիվ դարձել

Աստված աշխարհիկ վայրաբարո քաղաքականություններից դուրս է սպասում մեզ՝ նորոգելու և խաղաղեցնելու, առաջնորդելու Իր Կատարյալին

Ըստ Լրահոսի, փողոցային շները ագրեսիվացել են:

Վստահ եմ, մարդկային ներքին, միմյանց վրա գրգռումներն ու սև-սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի, այո-ի և ոչ-ի ճամբարների բաժանումները շների վրա էլ են ներազդում:

Մարդկանց միմյանց սիրելու փոխարեն քարոզվող չարությունը բարության անվան տակ, միմյանց խաբելու հոգեբանությունը, սիրո պակասը շներին ևս լցնում են չարությամբ, ատելությամբ, ֆաշիզմով:

Քրիստոնեությունը կեղծիք կամ կեղծ սեր չի ընդունում:

Դարձի եկեք, սիրելի մարդիկ, ինքներդ ձեզ և այլոց մի՛ ստեք, մի՛ խաբեք: Խոստովանենք մեր խնդիրները Աստծուն, Նրա տված ելքերն են ամենքիս համար էլ միայն բարի և օգտակար:

Աստված աշխարհիկ վայրաբարո քաղաքականություններից դուրս է սպասում մեզ՝ նորոգելու և խաղաղեցնելու, առաջնորդելու Իր Կատարյալին:

Նրան լսենք՝ Քրիստոսի Բարի Լուրով:

Այդ Բարի Լուրը ժամանակին լսենք և գնահատենք, որպեսզի ազգովի օրհնություննեորի մեջ ապրենք:

Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

ա