Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Հայաստանի նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել և լրացվել է։
Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
«Այսօր դատարանը բավարարել է քննիչի կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով»,-ասաց նա։
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Ռազմիկ Աբրահամյանից բացի այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Արշակ Ջերջերյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին։
0Comments