Գերմանիայի Հանաու քաղաքի հրաձգությունն առնվազն ութ մարդու կյանք է խլել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Գիշերային արյունալի հարձակման պատճառը դեռևս անհայտ է
Լive24.am-ը ներկայացնում է

Գերմանիայի Հանաու քաղաքում այս գիշեր տեղի ունեցած հրաձգությունը խլել է առնվազն ութ մարդու կյանք, վեց մարդ ծանր վիրավոր է: Զինված ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել ամբողջ Գերմանիայի տարածքում՝ «այլ անհայտ հանցագործներին» ձերբակալելու նպատակով, որոնք կարող են նույնպես ներգրավված լինել զինված հարձակման մեջ, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:

Արյունալի հարձակման պատճառը դեռևս անհայտ է: Հաղորդագրությունների համաձայն՝ զոհերի թվում քրդեր են եղել:

Ըստ հաղորդման՝ հարձակվողը կրակ է բացել տեղի բարերից մեկում՝ բար մտնելուց անմիջապես հետո: Այնուհետև սև մեքենայով կարողացել է ճողոպրել հանցագործության վայրից, որից հետո կրակոցներ են հնչել գրեթե երկու մղոն հեռավորության վրա գտնվող քաղաքի հրապարակներից մեկում:

Բարում գտնվող ականատեսներից մեկը գերմանական Bild թերթին պատմել է, որ «անհայտ անձը սկսել է գնդակահարել մարդկանց անմիջապես բար մտնելուց հետո»։

Մյուս վկաները պատմել են 8 կամ 9 կրակոցի մասին, որոնք հնչել են տեղական ժամանակով ժամը 22:00-ից հետո:

Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է ձերբակալել կրակոցների հեղինակին:

Հանաուն 100 000 բնակչությամբ քաղաք է, որը գտնվում է Ֆրանկֆուրտի ֆինանսական կենտրոնից 19 կմ հեռավորության վրա։

Վերջին տարիներին Գերմանիան դարձել է ծայրահեղականների մի քանի հարձակումների թիրախ, որոնցից մեկի հետևանքով 2016 թվականի դեկտեմբերին Բեռլինի կենտրոնում 12 մարդ էր զոհվել:

 

A Mercedes Benz was left damaged with glass covering the floor as police look on at the crime scene in Hanau last night

Emergency service swarmed the area after the shooting. A silver Mercedes covered with rescue blankets was seen in front of a bar in Hanau

A bullet seen on the ground after a drive-by shooting in Hanau near Frankfurt last night. Six people were in a critical condition

Police handcuff a man near the scene of a shooting in Hanau, Germany early on Thursday morning

Forensic experts are seen outside a shisha bar after a shooting in Hanau near Frankfurt

Forensic experts working around a damaged car that was covered emergency blankets and left with glass scattered around it after a shooting in Hanau