Կես շիշ խմել են, վարորդականից զրկվել, ի՞նչ կապ ունի բալային համակարգը. Փաշինյանի լայվը

Այսօր վարչապետը կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր

Այսօր վարչապետը կրկին լայվ էր մտել, թեման այս անգամ երթևեկուքյան բալային համակարգն էր: Նա ասաց. որ տարբեր խախտումների հետևանքով 311 մարդ զրկվել է վարորդական իրավունքից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նրանցից որևէ մեկը այդ իրավունքից չի զրկվել հանրապետությունում ներդրված երթևեկության բալային համակարգի արդյունքում։ Վարչապետը, մասնավորապես, ասաց.

«Այդ վարորդները զրկվել են կոպիտ խախտումների համար, նրանցից 27-ը՝ առանց պետահամարանիշի մեքենա վարելու,16 հոգի՝ կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու, 180 հոգի զրկվել է խմածության՝ 0.5 մլ-ից ավելի չափի պատճառով։ Էս 0.5 մլ-ն գիտե՞ք ինչքան է, որ երկուսով կես լիտրանոց օղի խմեն, արդյունքում երկուսն էլ կունենան խմածության աստիճան, այսինքն՝ կես շիշ խմած 180 հոգի զրկվել է իրավունքից»,-եզրակացրեց Փաշինյանը։